Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը նպաստում է Սիրիայի ճգնաժամի լուծմանը. Լավրով
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կօգնի ավելի արդյունավետ լուծումներ տալ սիրիական ճգնաժամին: Այս մասին հայտնել է Ria.ru-ն` հղում տալով Սերգեյ Լավրովի խոսքին:
«Այս ամենը դրական կազդի տարածաշրջանի իրավիճակի վրա, և քիչ կարևոր չէ, որ կօգնի ավելի արդյունավետ փնտրել համատեղ մոտեցումներ սիրիական ճգնաժամի հաղթահարման համար, որի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումը այդքան էլ չի համապատասխանում:
Սակայն իմ անկեղծ զրույցը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որը կայացել է հունիսի 30-ին Սոչիում, թույլ է տալիս հույս ունենալ, որ այսուհետ մենք կունենանք ավելի քիչ անհամաձայնություններ թուրք գործընկերների հետ, մենք կփորձենք ավելի անկեղծ պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի կատարվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և Սիրիայի միջազգային աջակցության որոշումը»,- հայտնել է Լավրովը: