Որտե՞ղ է Պուտինն անցկացնում իր կիրակին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր կիրակին անց է կացնում Վալաամ կղզում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «FlashNord»-ին, որն էլ վկայակոչում է Կարելիայի կառավարության իր աղբյուրին:
Ինչպես հաղորդվում է, նախագահն այնտեղ նախատեսում է հանդիպել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիաարք Կիրիլի հետ:
«Պետության ղեկավարը ժամանել է Վալաամ, որտեղ կայցելի վանք և կհանդիպի պատրիարք Կիրիլի հետ: Վերջինս նույնպես եկել է կղզի»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նաև հաղորդվում է, որ Պուտինը Վալաամում կլինի մինչև երկուշաբթին ներառյալ:
Սակայն լրատվամիջոցի այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: