Մոսկվան ՆԱՏՕ-ից պարզաբանումներ է ակնկալում. ՌԴ ԱԳՆ
Մոսկվայում ուսումնասիրում են այն որոշումները, որոնք ընդունվել են Վարշավայում հուլիսի 8-9-ին՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին գրում է «Московский комсомолец»-ը:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանում ակնկալում են ստանալ դաշինքի պլանների մասին մանրակրկիտ պարզաբանումներ՝ Ռուսաստան-ՆԱՏՕ նիստի շրջանակում: Այն պետք է տեղի ունենա հուլիսի 13-ին:
«Հայտարարված «խաղաղասեր ձգտումների» կոնտեքստում հետաքրքրություն է ներկայացնում նաև Բրյուսելի դիրքորոշումը՝ մեր ֆինն գործընկերների նախաձեռնությունների հարցով»,- նշել է Մարիա Զախարովան:
Ավելի վաղ Ֆինլանդիա այցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ծայրահեղ կտրուկ էր արձագանքել Ֆինլանդիայի՝ չեզոք կարգավիճակից հնարավոր հրաժարականի մասին հարցին: