Դիտել եմ Ֆրանսիայի և Գերմանիայի խաղերը, ես ատում եմ այդ ազգերին. Ժիրինովսկի
Ռուսաստանի «ԼԴԿ» կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին խոստովանել է, որ Եվրոպա 2016-ի եզրափակչին նա Պորտուգալիայի հավաքականին է աջակցելու: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
«Դիտել եմ Ֆրանսիայի և Գերմանիայի խաղերը: Ես ատում եմ երկու ազգերին էլ: Մեկը` նապոլեոնական, մյուսը` հիտլերական: Նրանք այրեցին մեր երկիրը: Մենք Գերմանիան չենք ռմբակոծել: Փարիզը չենք այրել: Իսկ նրանք ամբողջը դուրս տարան և թալանեցին: Պորտուգալիան ավելի անմեղ է: Միակ եվրոպական երկիրը, որը չի եկել մեզ մոտ պատերազմով: Ֆրասիայի հետ խաղի ժամանակ կլինեմ Պորտուգալիայի կողմից»,- ասել է Ժիրինովսկին;