Պուտինը մեծացրել է ԶՈւ թվաքանակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ Զինված ուժերի հաստիքային թվաքանակը 1 միլիոն 885 հազար հասցնելու մասին, այդ թվում՝ մեկ միլիոն զինծառայող: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով իրավական տեղեկատվական պաշտոնական կայքին:
Նախորդ հրամանագիրը, որն ուժի մեջ էր մտել 2008 թվականից, Զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանել էր 1 միլիոն 884 հազար, այդ թվում՝ մեկ միլիոն զինվորական:
Այս տարվա մայիսին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ երկրի բանակի ռազմական պոտենցիալը երեք տարվա ընթացքում աճել է 32%-ով: Նրա խոսքով՝ այդ ընթացքում անց են կացվել կառուցվածքային վերափոխություններ, որոնք խթանել են «Արկտիկայում, Ղրիմի թերակղզում, Միջերկրական ծովում և համաշխարհային օդային տարածքում ռազմավարական առաջադրանքների լուծմանը»: