Ռուսաստանը կպատասխանի ՆԱՏՕ-ի սպառազինությունների կուտակմանը. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն անպատասխան չի թողնի ՆԱՏՕ-ի սպառազինությունների կուտակումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Եթե Դաշինքն ընտրում է սպառազինության կուտակումն ու ագրեսիվ հռետորիկան, մենք այդ ամենն անպատասխան չենք թողնի»,-ասել է դիվանագետը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ամրապնդումը Ռուսաստանի սահմանի մոտակայքում ուղղված է ռազմական հավասարակշռության խափանմանը: