ԱԳ փոխնախարարները քննարկել են Ճապոնիայի դեսպանի հետ Սոչիի գագաթաժողովի արդյունքները
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը Մոսկվայում` Ճապոնիայի դեսպան Տոյոհիսո Կոձուկիի հետ քննարկել են երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցերը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների զարգացումը` ռուս-ճապոնական գագաթաժողովի արդյունքների հիման վրա, որը կայացել է Սոչիում մայիսի 6-ին:
Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարող են հանդիպել Վլադիվոստոկում` 2016 թվականի սեպտեմբերին: