Ռուսաստանն ամրապնդում է իր դիրքերը Հարավարևելյան Ասիայում. The Wall Street Journal
Ռուսաստանն ամրապնդում է իր դիրքերը Հարավարևելյան Ասիայում, օգտագործելով նոր դիվանագիտական ռազմավարություն, անցկացնելով ռազմածովային զորավարժություններ և կնքելով զենք և էներգետիկայի նոր պայմանագրեր: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը:
Ինչպես նշվում է՝ Ռուսաստանը, որի տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի վիճակում` նավթի ցածր գների պատճառով և արևմտյան պատժամիջոցների պատճառով փորձում է տարբեր առևտրային գործընկերներ ձեռք բերել և ակտիվացնել իր ազդեցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ ավանդաբար ուժեղ են ԱՄՆ-ն, Չինաստանը և Ճապոնիան:
«WSJ»-ն նշում է, որ «АСЕАН»-ը 2.6 տրիլիոն տնտեսական ծավալով հանդիսանում է կարևորագույն շուկա Ռուսաստանի համար: Այս տարվա մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համագործակցությունը նոր մակարդակի հասցրեց` կազմակերպելով Ռուսաստան-АСЕАН գագաթնաժողովը նոր պայմանագրերի կնքման նպատակով:
Ռուսաստանն ամրապնդում է նաև ռազմական կապերը Հարավարևելյան Ասիայի հետ: Երկիրը վերջին շրջանում արդեն երկու անգամ մասնակցել է զորավարժություններին, որոնք կայացել են Ինդոնեզիայում, վերադարձել է Քամրան ռազմաբազա:
Ինչ վերաբերում է առևտրին, ապա անցյալ տարի Ռուսաստանը ԵվրԱզԷՍ-ի շրջանակում համաձայնագիր է ստորագրել Վիետնամի հետ՝ ազատ առևտուր իրականացնելու համար: