Մեդվեդևի կոշիկները հայտնվել են հետախուզական վարչության ուշադրության կենտրոնում (լուսանկար)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կոշիկները համացանցում բուռն քննարկումների առիթ են դարձել:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Մեդվեդևի կոշիկները հատկապես գրավել են հետախուզական վարչության ուշադրությունը:
«Մեդվեդևը 50.000 ռուբլի արժողությամբ «Jimmy Choo» կոշիկներով ողջունել է թոշակառուներին»,- գրված է ՌԴ հետախուզական վարչության մամուլի ծառայության թվիթթերյան էջում տեղադրված նկարի տակ:
Օգտատերերի մի մասը քննդատել է, որ վարչապետն այդքան թանկարժեք կոշիկներ է հագնում, մյուս մասն էլ շեշտել է, որ այդպիսի մակարդակի քաղաքական գործիչը պետք է լավ հագնվի: