Սանկտ Պետերբուրգում փոթորկի պատճառով նավերը չեն կարողանում նավահանգիստ մտնել
Սանկտ Պետերբուրգում փոթորկի պատճառով զբոսաշրջային 3 նավ չի կարողանում ափ դուրս գալ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, այս պահին նավերը բաց ծովում են գտնվում: Նավահանգիստ չի կարողանում մտնել մասնավորապես «Принцесса Мария» նավը Հելսինկսիից, որում գտնվում է 1000 մարդ:
Եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել են նաև մյուս նավարկությունները: