Հայտնի է «Ил-76» օդանավի կործանման հիմնական վարկածը
«Ил-76» օդանավի «սև արկղեր»-ի վերծանումը ցույց տվեց, որ օդանավը չի ընկել, այլ հարվածել է բլրի լանջին թռիչքի ժամանակ: Ինչպես հայտնում է «Коммерсантъ»-ը, փորձաքննության հիմնական վարկածը` անձնակազմի սխալն է: Նշվում է, որ ՄԱԿ-ի փորձագետները բացառել են տեխնիկական անսարքությունների վարկածը: Որևէ խնդրի մասին չի խոսվել օդաչուների սրահում: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Հայտնի է, որ այն պահին, երբ օդանավը պետք է 42 տոննա ջուր լցներ անտառային հրդեհի վրա` օդանավը իջել է մինիմալ անվտանգ ցածրության վրա, որը պետք է լինի 200 մետր, որը պետք է լինի ռելիեֆի ամենաբարձր կետը:
Բացի այդ հրդեհը հանգցնելու անկարողությունից, օդանավը պետք է իջներ ավելի ներքև:
Նշվում է, որ օդանավն աշխատել է շատ բարդ պայմաններում և ոչ մի սարք չէր կարող հանդիսանալ անվտանգության երաշխիք: