Ձերբակալվել է «օրենքով գող» Աղաս Երևանսկին (տեսանյութ)
Հանցավոր աշխարհում «Աղաս Երևանսկի» մականունով հայտնի «օրենքով գող» Աղասի Ադամյանը ձերբակալվել է մերձմոսկովյան խուզարկուների կողմից: Այդ մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով ՌԴ Մոսկվայի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության կայքում զետեղված հայտարարությանը:
«Անձնական խուզարկության արդյունքում՝ հանցավոր հեղինակության մոտից հայտնաբերվել և բռնագրավվել է մոխրագույն նյութով փաթեթ, որը հետազոտության արդյունքներով պարզվել է, որ թմրամիջոց է (մոտ 9 գրամ զանգվածով հերոին)»,- ասվում է վարչության մամուլի հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածի նկատմամբ հարուցվել է քրգործ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ: Վերջինս դատարանի որոշմամբ ձերբակալվել է:
Մերձմոսկովյան խուզարկուների տեղեկությամբ՝ «օրենքով գող»-ը Մերձմոսկվայում է եղել մարզի տարբեր շրջաններում իրեն ենթակա բնակարանային գողերին և թմրադիլերներին տեղաբաշխելու նպատակով:
Ըստ «Прайм Крайм»-ի՝ նրա իրական անունն Աղաս Ադամյան է, ով 2015 թվականի ապրիլին ձերբակալվել էր՝ սահմանն անօրինական հատելու համար:
Նա «թագադրվել» է 2002թվականին:
Հարցաքննության տեսանյութը՝ ստորև.