ՆԱՏՕ-ն սկսել է իրեն ագրեսիվ դրսևորել. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է. որ ՆԱՏՕ-ի ընդլայնող դիրքորոշումը խոսում է դաշինքի ագրեսիվ լինելու մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Դժվար է ասել, թե զսպողական ինչ դեր է խաղում ՆԱՏՕ-ն: Մենք մշտապես կրկնում ենք, որ ՆԱՏՕ-ն ագրեսվիվ դիրքորոշում ունի»,-ասել է Պեսկովը:
ՌԴ մամուլի խոսնակը նաև նշել է որ ՆԱՏՕ-ն չի ապահովում իր անդամ երկրների անվտանգութունը: