ՌԴ-ն կհետևի ԱՄՆ-Վրաստան երկխոսությանը
Ռուսաստանի պատվիրակությունը հետևելու է Վրաստան-ԱՄՆ երկխոսության ընթացքին, որպեսզի չկայացվեն որոշումներ ընդդեմ Ռուսաստանի կամ Ռուսաստանի հաշվին: Այս մասին հայտնել է «РИА Новости»-ն:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հուլիսի 6-7-ը կայցելի Վրաստան և Ուկրաինա: Թբիլիսիում Քերրին կունենա հանդիպում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ, որպեսզի քննարկի երկկողմ համագործակցության հարցերը: Բացի այդ պետքարտուղարը կմասնակցի ամերիկա-վրացական ռազմավարական համագործակցության ժողովին, ինչպես նաև կհանդիպի երկրի նախագահին:
«Ոչ ոք չի սահմանափակում ոչ մի տեսակի երկխոսություն, սակայն ՌԴ-ն հետևելու է, որպեսզի երկխոսության ընթացքում չկայացվեն որոշումներ ընդդեմ Ռուսաստանի կամ Ռուսաստանի հաշվին: Մենք, իհարկե, ունենք ազգային շահ և կցանկանայինք, որ մեր բոլոր հարևանները ունենային ընկերական և կառուցողական նպատակներ»,- այս մասին հայտնել Պետդումայի պատգամավոր Իլյա Կոստունովը: