Ռուսաստանն այս տարի նավթի արտահանման ռեկորդ կգրանցի. «Bloomberg»
Ռուսական հում նավթի արտահանումն այս տարի կարող է ռեկորդ գրանցել և թեժացնել եվրոպական շուկայի մրցակցությունը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Bloomberg»-ին:
«Եթե արտադրությունը կայուն մնա, ապա ընթացիկ տարին հավանաբար ռեկորդային կլինի արտահանման հարցում: Դա նշանակում է մրցակցության աճ, հատկապես Իրանի հետ, որն այժմ ավելի շատ է նավթ արտահանում Հարավային Եվրոպա»,- հայտնել է «BMI Research» հետաքննական ընկերության ղեկավար Քրիստոֆեր Հեյնսը:
Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ առաջին կիսամյակում ռուսական նավթի արտահանումն աճել է 4.9%-ով՝ օրական մինչև 5.5 միլիոն բարել: Եվ նավթարդյունաբերության մակարդակն ամեն ամիս մեծանում է ու հունիսին հասել է օրական 10.843 միլիոն բարելի:
Ռուսաստանը, որն աշխարհում էներգիայի ոլորտում արտահանման առաջատարն է, ապրիլին հայտնել էր, որ կմեծացնի «սև ոսկու» արտադրության և արտահանման ծավալները: