Լավրովը կոչ է արել Ֆինլանդիային չտրվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գայթակղությանը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կոչ է անում Հելսինկիին չտրվել հակառուսական գործողություններին միանալու գայթակղությանը: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
Այս մասին Լավրովը նշել է` պատասխանելով Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում Ռուսաստանի հնարավոր քայլերի մասին հարցին:
«Հարցը խիստ ռազմական է, խիստ տեխնիկական: Հասկանալի է, որ եթե քո սահմաններին են մոտենում մի կազմակերպության ենթակառուցվածքներ, որը քեզ հակառակորդ է հայտարարում, ապա դու պետք է ինչ-որ կերպ արձագանքես»,- նշել է նախարարը:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը բավականին փորձ ունի այդ ոլորտում.«Պաշտպանության նախարարությունն ու Գերագույն շտաբը հավանաբար գիտեն` ինչ պետք է անել»:
«Մենք կարծում ենք, որ մեր հարաբերությունները Ֆինլանդիայի հետ այսօր բավականին օպտիմալ են զարգանում, որ մեր ֆին հարևանները չեն տրվի հակառուսական գործողություններին միանալու գայթակղությանը»,- ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարը: