ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը վնաս է հասցնում եվրոպական երկրներին. պաշտոնական Կրեմլ
ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը խարխլում է Եվրոպայի անվտանգությունը: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն` հղում տալով Ռուաստանի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքին:
Նրա խոսքով` դաշինքի ընդլայնման քաղաքականությունը խարխլում է կայունությունը և վնաս է հասցնում այն երկրներին, որտեղ ՆԱՏՕ-ն ընդլայնում է իր ներկայությունը:
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությանը, ապա Կրեմլի դիրքորոշումը լավ հայտնի է»,- ասել է նա: