«Ил-76» օդանավի զոհերի մարմինները կտեղափոխեն Մոսկվա
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Պուչկովը կարգադրել է հուլիսի 5-ին տեղափոխել «Ил-76» օդանավի զոհերի մարմինները Մոսկվա: Այս մասին հայտնել է ТАСС-ը:
«Խնդրում եմ պլանավորել և կազմակերպել մահացածների մարմինների տեղափոխումը` վաղը`1 4.00-ին»,- ասել է Պուչկովը:
Նախարարը նաև հանձնարարել է հասցեական օգնություն տրամադրել բոլոր մահացածների ընտանիքներին:
Ավելի վաղ հայտել էինք, որ «Ил-76» օդանավի որոնողական աշխատանքներն ավարտվել են. հայտնաբերվել են բոլոր մահացածների մարմիները: