Գորբաչովը՝ «Brexit»-ի մասին
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը РИА «Новости» գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ Ռուսաստանն ու Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի «Brexit»-ի հանրաքվեից հետո պետք է շարունակեն համագործակցել և մերձեզման խնդիրները լուծելու հարցում մինչև վերջ գնալ:
«Պետք է ընդառաջ գնալ մերձեցման փնտրտուքներին, Ռուսաստանի և ԵՄ-ի համագործակցությանը, և այդ ժամանակ ավելի հեշտությամբ կլուծվեն այն խնդրի նման խնդիրները, ինչպիսին հիմա է առաջացել»,- նշել է նա՝ մեկնաբանելով «Brexit»-ը:
Սովետական նախկին նախագահի խոսքով՝ երբ հարցը լուրջ է դրվում և այն լրջորեն էլ լուծվում է, պատասխանատու կերպով, բոլոր մեխանիզմներն օգտագործելու ճանապարհով, ապա Գորբաչովն ինքը «չի կարող ազգի՝ իր կամքն արտահայտելու իրավունքը մերժել»:
«Պետք է մինչև վերջ գնալ հարթելու, համագործակցելու և խնդիրները լուծելու ճանապարհով՝ հաշվի առնելով փոխադարձ հետաքրքրությունները»,- ընդգծել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը: