Լուկաշենկոն Բելառուսն անվանել է «անվտանգության ու խաղաղասիրության կղզյակ»
Անկախության տարիների ընթացքում Բելառուսը դարձել է «անվտանգության ու խաղաղասիրության կղզյակ»: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի անկախության տոնի առթիվ իր ելույթում: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
Նա մատնանշել է արդյունաբերության և գյուղատնտեսության, սոցիալական և գիտական ոլորտներում, արտաքին քաղաքականությունում և պաշտպանական ոլորտում լավ արդյունքները:
Ըստ նրա, Բելառուսը «դարձել է անվտանգության ու խաղաղասիրության կղզյակ, որտեղ քաղաքացիները վստահ են իրենց ապագայի վրա և ունեն բոլոր հնարավորությունները ստանալու արժանի կրթություն, հանգիստ աշխատանք և մեծացնելու իրենց երեխաներին»: