ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները աջակցություն են ահաբեկիչներին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները ռուսական 5 ձեռնարկությունների նկատմամբ անուղղակի աջակցություն են ահաբեկիչներին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Ինչպե՞ս կարելի է գնահատել ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները ռուսական ձեռնակությունների նկատմամբ, որոնք սիրիացի ժողովրդին օգնում են պայքարել «ԻՊ»-ի դեմ: Մի՞ թե դա անուղղակի աջակցություն չէ ահաբեկիչներին»,-ասվում է Ռյաբկովի հայտարարությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի 10 օտար երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ձեռնարկությունների նկատմամբ: