Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը, որին կմասնակցեն երկու կողմերի մշտական ներկայացուցիչները, տեղի կունենա 2016 թվականի հուլիսի 13-ին: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
Հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումը կարող է կայանալ Վարշավայում դաշինքի գագաթաժողովից հետո (հունիսի 8-9):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը թափանցիկությունն ու կանխատեսելիությունը ապահովելու համար մտադիր է քննարկել ռազմական միջոցների ձեռնարկումը: