Դա ստորացուցիչ է. «Су-24»-ի օդաչուի ընըանիքը հրաժարվել է Թուրքիայում տուն ստանալու առաջարկից
«Су-24»-ի մահացած օդաչու Օլեգ Պեշկովի եղբայր Պավելը հայտնել է, որ ոչ ոք չի պատրաստվում երկրի իշխանություններից փոխհատուցում վերցնել:
«Говорит Москва» ռադիոընկերությանը տված հարցազրույցի ընթացքում նա մեկնաբանել է Թուրքիայի Կեմեր նավահանգստի իշխանությունների կողմից իրենց տուն նվիրելու պատրաստակամության և Թուրքիայի փոխհատուցման մասին լուրը, եթե զոհվածի ընտանիքի անդամներից հարցում լինի:
«Ոչ իհարկե, դա տխմարություն է, ոչ ոք ներում չի պատրաստում Թուրքիային` խնդրանքներով կամ փոխհատուցմամբ: Մի՞թե մենք հիմա ինչ-որ փոխհատուցումների մասին խնդրելու ենք: Նույնիսկ այդպիսի մտքեր չենք ունեցել: Նույնիսկ եթե առաջարկվի փոխհատուցում, ոչ ոք այն չի ընդունի: Սա ոչ թե ստորացուցիչ է, սա սարսափելի է»,- նշել է զոհված օդաչուի եղբայրը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահի քարտուղարությունում հայտնել են, որ պատրաստ են տուն նվիրել «Су-24»-ի օդաչուի ընտանիքին: