Ռուսաստանը երկարաձգել է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հանդեպ պատժամիջոցները
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փաստաթուղթ է ստորագրել, որով երկարաձգվում է մթերքների վրա սահմանված ռուսական էմբարգոն, որը մտցվել է ի պատասխան այն երկրների, որոնք մինչև 2017 թ-ը երկարաձգել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով կառավարության պաշտոնական կայքին:
Այսպես, 2016 թ-ի օգոստոսի 6-ից 2017 թ-ի դեկտեմբերի 31-ը կերկարաձգվի ԱՄՆ-ի, ԵՄ-ի երկրների, Կանադայի, Ավստրալիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի գյուղատնտեսական մթերքների, հումքի և արտադրանքի առանձին տեսակների մուտքի արգելքը Ռուսաստան:
Ինչպես հաղորդվել է, հունիսի 29-ին Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, որով երկարաձգում էր ռուսական պատժամիջոցները մինչև 2017 թ-ը: