Հուլիսի 7-ից Ռուսաստանից Թուրքիա կթռչի միանգամից 17 չարտերային չվերթ
Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությունը հայտարարել է, որ Ռուսաստանից Թուրքիա թռչող չարտերային չվերթերը կվերսկսեն հուլիսի 7-ից: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Հուլիսի 7-ից Ռուսաստանից Թուրքիա կթռչի17 չարտերային չվերթ»,- նշվում է գերատեսչության թվիթերյան պաշտոնական էջում:
Նախօրեին Զբոսաշրջային արդյունաբերության ռուսական միության մամլո քարտուղար Իրինա Տյուրինան հայտնել էր, որ ռուսական տուրօպերատորները կարող են վերսկսել դեպի Թուրքիա զբոսաշրջային փաթեթների վաճառքը: