Կրեմլում չեն մեկնաբանում Սիրիայի հետ կապված ՌԴ-ի և ԱՄՆ-ի համաձայնագիրը
Կրեմլում չեն մեկնաբանում ԶԼՄ-ների լուրերն այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իբր առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նոր համաձայնագիր կնքել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար: Այս մասին հայտնել է Ria.ru-ն` հղում տալով Ռուսաստանի մամլո-քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Չեմ մեկնաբանում այս թեման»,- ասել է նա լրագրողներին:
Ավելի վաղ «Washington Post»-ը հայտնել էր, որ Օբաման առաջարկել է Ռուսաստանին նոր ռազմական համագործակցության համաձայնագիր ձեռք բերել` Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարելու համար: Հատկապես հրատարակչությունը նշում է, որ Օբամայի վարչակազմը առաջարկել է Ռուսաստանի ղեկավարությանը նոր համաձայնագիր ձեռք բերել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար` այն բանի դիմաց, երբ Ռուսաստանը կհամոզի Ասադի ղեկավարությանը դադարել ռմբակոծել ապստամբներին, ովքեր աջակցում են ԱՄՆ-ին: