Ռուսաստանը չունի իրեն հավասարը` «սպասելու քաղաքականության» մեջ.The Washington Times
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողությունը ռուսական ինքնաթիռի համար ապացուցեց, որ Ռուսաստանը չունի իրեն հավասարը «սպասելու քաղաքականության» մեջ: Այս մասին հայտնել է The Washington Times-ը:
Հրատարակչությունը համարում է ոչ պատահական այն փաստը, որ նամակն ուղարկվեց Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեից մի քանի շաբաթ անց: Նշվում է, որ Անկարան զգում է, որ ԵՄ-ից եկող օգնությունը, որի կազմում նա այդքան շատ էր ցանկանում լինել, գնալով մարում է:
Ամեն դեպքում այս իրավիճակը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի թուլությունը վերածնվող Ռուսաստանի առջև: Կրեմլը ցույց տվեց, որ թույլ չի տա թուլանալ առաջինը և կարող է դիմակայել յուրաքանչյուր դժվարության: Դա վերաբերում է նաև հակառուսական պատժամիջոցներին: