Ռուսաստանում «ИЛ-76» օդանավ է անհետացել
Ռուսաստանի Իրկուտսկի շրջանում ԱԻՆ «Ил-76» օդանավն անհետացել է: Օդանավը ներգրվված է եղել անտառային հրդեհների մարման աշխատանքներին: Այս մասին գրում է ТАСС-ը:
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելուց մի քանի րոպե անց, 3000 մետր բարձրության վրա օդանավն անհետացել է և դադարել կապ հատատել: «Ил-76»-ում եղել է 11 մարդ՝ անձնակազմն ու հրշեջ ծառայության աշխատակիցները:
ԱԻՆ օդանավի որոնողական աշխատանքներին մասնակցում է «Бе-200 МЧС», ինչպես նաև՝ օպերատիվ աշխատանքային խմբեր: