Պուտինը Թուրքիայի դեմ սահմանափակումների մի մասը չեղյալ է հայտարարել
Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով ռուս զբոսաշրջիկները կարող են մուտք գործել Թուրքիա: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով Կրեմլի պաշտոնական կայքին:
Վերականգնվել է նաև 2 երկրների միջև չարտերային ուղևորությունները:
Կրեմլի մամուլի ծառայության համաձայն՝ Պուտինը Կառավարությանը հանձնարարել է բանակցություններ վարել թուրքական կողմի հետ Թուրքիայի և Ռուսաստանի միջև արտաքին տնտեսական հարաբերությունների հարցերի շուրջ: