ՌԴ-ն ցանկանում է տեսնել Ուկրաինիային, որպես բարի հարևանի. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՌԴ-ն ցանկանում է տեսնել Ուկրաինային, որպես կանխատեսելի գործընկերոջ և բարի հարևանի: Այս մասին հայտնել է «Газета.Ru»-ն:
«Մենք ցանկանում ենք տեսնել Ուկրաինայի մեջ բարի հարևանի, կանխատեսելի, քաղաքակիրթ գործընկերոջ, ով ապրում է առաջին հերթին ինքն իր նման: Սակայն դրա համար Կիևում պետք է գան ընդհանուր հասկացության` Դոնբասի, Դոնեցկի և Լուգանսկի հետ երկխոսության անխուսափելիության վերաբերյալ: Կարծում ենք, որ անթույլատրելի է ուկրաինական ճգնաժամի հետաձգումը և ցանկությունը մեղադրել այդ հարցում որևէ մեկին այդ թվում և Ռուսաստանին: Դա կհանգեցնի, առանց այդ էլ անառողջ մթնոլորտի` եվրոպական մայրցամաքում»,- հայտնել է Պուտինը: