ՌԴ-ն պատրաստ է վերսկսել Թուրքիայի հետ զբոսաշրջային հարաբերությունները
Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Թուրքիայի հետ զբոսաշրջային հարաբերություններն ամբողջությամբ: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Իր հերթին ակնկալում ենք Թուրքիայի իշխանություներից բոլոր միջոցների իրականացում` Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման համար, ովքեր այցելում են Թուրքիա զբոսաշրջության նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիները պետք է ավելի մտածված վերաբերվեն իրենց արձակուրդների պլանավորմանը, հաշվի առնելով Թուրքիայում ահաբեկչության վտանգի առկայությունը: