Ահաբեկիչները հասցրել են ձեռքերը քիմիական զենքին. Պուտին
Ահաբեկչական խմբավորման զինյալները արդեն հասցրել են իրենց ձեռքերը քիմիական զենքին: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն` հղում տալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքին:
«Ահաբեկիչները դեռ չեն տիրապետում բոլոր ժամանակակից ռազմա-տեխնիկական միջոցներին, սակայն նրանք արդեն հասցրել են իրենց ձեռքերը քիմիական զենքին, իրենց գործողությունները մեկ տարածաշրջանից ավելի հեռու է գնում: Դժվար է կանխագուշակել, որտեղ սպասել նոր խոշոր հարվածների»,- հայտնել է նա: