Մասսայական պաշտոնանկություններ՝ ՌԴ ՊՆ-ում. Շոյգուն պաշտոնանկ է արել Բալթյան նավատորմի ողջ «էլիտային»
Բացի Բալթիկ ծովի նավատորմի շտաբի ղեկավար և հրամանատար, փոխծովակալ Վիկտոր Կրավչուկից և Սերգեյ Պոպովից, ՌԴ ՊՆ Սերգեյ Շեյգոն պաշտոնից հեռացրել է նավատորմի ավելի քան 50 բարձրաստիճան սպաների, ջոկատների, բրիգադների և զորամասերի հրամանատարների: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Фонтанка.ру»-ին:
Պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան աղբյուրի խոսքերով՝ այդ որոշումն ընդունելուց առաջ չպլանավորված ստուգայց է եղել՝ նավատորմում իրավիճակը ստուգելու համար, որն անց են կացրել գլխավոր շտաբի սպաները: Ստուգայցի համար առիթ է եղել ռուսական սուզանավի վթարը Բալթիկ ծովում 2016 թվականի ապրիլին:
Ինչպես հաղորդվում է՝ այդ ստուգայցի արդյունքներով փաստեր են երևան եկել հրամանատարությանը կեղծ տեղեկատվություն ներկայացնելու մասին: Պաշտոնանկության պատճառներից են նաև շինարարությունում և ռազմածովային նավատորմի վերակագնման անբավարար իրավիճակը և դրամական միջոցների ոչ արդյունավետ ծախսելը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շոյգուն պաշտոնանկ է արել Բալթիկ ծովի նավատորմի շտաբի ղեկավարին: