Մոտ ժամանակներս կորոշվի հակաթուրքական պատժամիջոցների ճակատագիրը
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախարարների հետ մոտ ժամանակներս կայանալիք նիստին կհայտնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականը կատարելու համար պահանջվող կարգի մասին:
Խոսքը վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացին: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
Պարզաբանվում է, որ պատժամիջոցները չեղարկելու առաջարկությունները կհավաքվեն փոխվարչապետ Իգոր Շուվալովի անձնակազմի մոտ: Հետո կառավարությունը որոշում կընդունի հակաթուրքական պատժամիջոցները չեղարկելու կամ հարմարեցնելու մասին:
Նախարարների գրասենյակի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը կարծում է, որ թուրքական շինարարական ընկերությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կչեղարկվեն «մեկ-երկու շաբաթվա ընթացքում»: