Վլադիմիր Պուտինը սննդամթերքի էմբարգոն երկարաձգել է մինչև 2017թ.-ի վերջը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել սննդամթերքի էմբարգոն մեկ ու կես տարով` մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը, երկարաձգելու մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալին:
Ռուսաստանը սննդամթերքի էմբարգոն սահմանել է ի պատասխան 2014 թվականին արևմտյան պատժամիջոցների, որոնք ՌԴ-ի նկատմամբ սահմանվել էին Ղրիմի` ՌԴ կազմում ընդգրկվելուց հետո:
Մայիսի վերջին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կառավարությանը հանձնարարել էր առաջարկ պատրաստել Էմբարգոն մինչև 2017 թվականը երկարաձգելու վերաբերյալ և ներկայացնել այն Վլադիմիր Պուտինին: