Լավրովը հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ կվերականգնվի երկխոսությունը Սիրիայի հարցով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Սոչիում հանդիպում կունենա իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ Սոչիում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նիստի ընթացքում: Այս մասին հաղորդում է РИА «Новости» գործակալությունը:
Նա նշել է, որ այլ հարցերի հետ միասին, նախատեսվում է քննարկել նաև իրադրությունը Սիրիայում:
Սրա հետ կապված Լավրովը հույս է հայտնել, որ ռուսական և թուրքական կողմերը կվերականգնեն փոխհամագործակցությունը սիրիական ճգնաժամի լուծման ուղիների որոնումների հարցում: