Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն մինչ «G20»-ի գագաթաժողովը. Reuters
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանաբար կհանդիպեն «G20»-ի գագաթաժողովից առաջ, որը տեղի կունենա սեպտեմբերին: Այս մասին գրում է «Reuters»-ը` հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմում գտնվող աղբյուրին:
Ըստ աղբյուրի տվյալների, նրանք կհանդիպեն նաև «մեծ քսանյակի» գագաթաժողովի ժամանակ:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի և Էրդողանի հանդիպման վայրը կորոշվի դիվանագիտական խողովակներով: