Պուտինը ռուսներին թույլ կտա հանգստանալ Թուրքիայում
Ռուսաստանը սկսում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ ունեցած ժողովի ընթացքում: Այս մասին հայտնում է «Rambler News Service» լրատվական գործակալությունը:
Նախագահները պայմանավորվել են հանել ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիա այցելելու տուրիստական սահմանափակումները: Պուտինը նշել է, որ պետք է չեղարկվեն ռուսների՝ Թուրքիա այցելելու հարցով սահմանափակումները: Ցանկալի է, որ թուրքական կառավարությունը ևս լրացուցիչ քայլեր ձեռնարկի, որոնք ուղղված կլինեն Թուրքիայի տարածքում ՌԴ-ի քաղաքացիների անվտանգությանը:
«Որոշվել է սկսել թուրք գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը: Այսօր տեղի է ունեցել Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցը: Զրույցի սկզբում ես, իհարկե, ցավակցեցի երկրի նախագահին և ողջ թուրք ժողովրդին՝ կապված ահաբեկչական ակտի հետ, որը Ստամբուլում տեղի է ունեցել»,- հայտնել է Պուտինը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հանդիպել: