Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային զրույցի ընթացքոմ պայմանավորվել են հանդիպել: Այս մասին հաղրոդում է «РИА Новости»-ն` հղում անելով Էրդողանի մամլո ծառայությանը:
Պուտինն էրդողանին հայտնել է իր ցավակցությունները նախօրեին Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված: Զրույցում կողմերը խոսել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացման մասին` ընդգծելով երկկողմ համագործակցության կարևորությունը:
Նախագահների բանակցությունները եղել են «արդյունավետ և դրական»: