Պուտինն ունի անձնական անվտանգության նոր պետ
Ռուսաստանի նախագահի անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել գեներալ-մայոր Ալեքսեյ Ռուբեժնոյը: Այս մասին հաղորդում է «BBC»-ն` հղում անելով նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին: Ռուբեժնոյը կզբաղեցնի նաև Անվտանգության դաշնային ծառայության փոխտնօրենի պաշտոնը:
Վերջին կես տարում նախագահ Պուտինի անվտանգության համար պատասխանատու էր Դմիտրի Կոչնևը, սակայն մայիսին նրա պաշտոնը բարձրացրին` նշանակելով Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, երբ հրաժարական տվել նախկին ղեկավար Եվգենի Մուրովը:
Վերջինս գերատեսչությունը ղեկավարում է 2000 թվականից` փաստացիորեն Ռուսաստանում Պուտինի կառավարման ողջ շրջանում: Ըստ Պուտինին մոտ կանգնած աղբյուրների, նրա հրաժարականի պատճառը եղել է տարիքը: