Ռուսներն սկսել են ավելի հաճախ շան միս ուտել
Ռուսաստանի Դաշնության սպառողների և մարդկանց բարեկեցության իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության իրականացման դաշնային ծառայությունը հաղորդել է, որ երկրում ավելացել է շան մսի օգտագործումը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Շան մսի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդությունները Ռուսաստանում ավելի վաղ խիստ հազվադեպ էին հանդիպում, քանի որ այդ միսն ավանդական ուտելիք չէ: Վերջին տասնամյակոմ մեծացել է տրիխինելեզի դեպքերի քանակը, որը կապված է շան մսի օգտագործման հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում պարզաբանել են, որ ամեն տարի գրանցվում է 30-200 նման դեպք: Ամենաշատը հիվանդությունները գրանցվում են Սիբիրյան և Հեռավորարևելյան դաշնային շրջաններում: