ՌԴ ԱԳՆ-ը նախապատրաստում է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը
Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ դեռևս չի կարող հաստատել արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա թուրք գործընկեր Մեվլյութ Չավուշօղլուի հանդիպումը Սոչիում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ռուս-թուրքական հարաբերությունների հարցը գտնվում է նախապատրաստական մշակման փուլում»,- նշել է Զախարովան:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի արտգործնախարարը հուլիսի 1-ին կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամների արտգործնախարարների նիստին: