Էրդողանը շատ կարևոր քայլ է արել. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի մամլո-քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում կարևոր քայլ է արել` հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Իրոք եղել է նամակ Թուրքիայի նախագահի կողմից: Կարևոր քայլ է արվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Դուք գիտեք, որ ռուսական կողմը և նախագահ Պուտինը հետևողական դիրքորոշում է ունեցել այդ հարցում: Նախագահ Պուտինը մեկ անգամ չէ նշել թուրքական կողմի և ժողովրդի հետ դրական հարաբերություններ ունենալու ցանկության մասին և իհարկե նա նշել է անհրաժեշտ պայմանների մասին, որոնք կնպաստեն այդ հարաբերություններին»,- ասել է Պեսկովը: