ԵԽԽՎ նախագահը նշել է ՌԴ-ի դերի մասին` համաշխարհային խնդիրների լուծման հարցում
Եվրոպայի խորհրդի նախագահ Պեդրո Ագրամունտը պատմել է Ռուսաստանի կարևոր դերի մասի` միջազգային հարցերի լուծման մեջ: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Այսօր մենք բախվում ենք լուրջ խնդիրների հետ, այդ թվում փախստականների խնդրի հետ, միջազգային ահաբեկչության խնդրի հետ, ծայրահեղականության, արմատականացման և բազմաթիվ հակամարտութուների հետ Եվրոպայում, հատկապես Ուկրաինայում: Մենք պետք է համախմբենք մեր ուժերը նրա համար, որպեսզի արդյունավետ հակազդենք այդ մարտահրավերներին»,- ասել է նա Ռուսաստան այցի ժամանակ: