Կրեմլում դրական են տրամադրված ԵՄ-ի և նրա առանձին երկրների հանդեպ
Ռուսաստանի nնախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը դրական է տրամադրված թե' ԵՄ-ի, թե' առանձին երկրների հանդեպ: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
Նա նշել է, որ Բրիտանիայի հետ երկկողմանի հարաբերությունները կախված չեն այն բանից, թե կմնա նա ԵՄ-ի կազմում, թե ոչ: Նրա խոսքով՝ ՌԴ-ն ինչպես միշտ հարաբերությունների բարելավման կողմնակիցն է:
«Եվ բնականաբար, ԵՄ-ն եղել է և կմնա ՌԴ-ի հիմնական առևտրա-տնտեսական գործընկերը: Այդ իսկ պատճառով, հետագայում ևս Ռուսաստանը կենտրոնանալու է փոխշահավետ հարաբերությունների ստեղծմանը թե' ԵՄ-ի, թե' առանձին երկրների հետ, թե՛ ԵՄ-ի անդամ երկրների հետ»,-ասել է նա: