Գրոզնի-Մոսկվա չվերթի ինքնաթիռում երեխա է մահացել
Գրոզնի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը օդանավակայան է վերադարձել ինքնաթիռում ծանր հիվանդ երեխայի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: Այս մասին հայտնում է «Интерфакс» ռուսական գործակալությունը:
Արտակարգ իրավիճակների աղյուրի տեղեկություններով՝ թռիչքից կես ժամ հետո երեխայի վիճակը, ում Մոսկվա էին տեղափոխում բուժման համար, կտրուկ վատացել է:
Ինչպես հաղորդվում է, Գրոզնիից Մոսկվա թռչող ինքնաթիռի անձնակազմը որոշում է ընդունել՝ օդանավակայան վերադառնալու մասին, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: