ՌԴ Պետդուման առաջարկում է շոգի պատճառով կրճատել աշխատանքային օրվա տևողությունը
ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռոման Խուդյակովն առաջարկել է շոգ եղանակի ժամանակ մեղմացնել աշխատանքի պայմանները: Այս մասին հայտնում է «Говорит Москва» ռադիոկայանը:
Պատգամավորը կարծում է, որ գործատուները պետք է կրճատեն տարեց մարդկանց աշխատանքի տևողությունը, ինչպես նաև գրասենյակային աշխատակիցների պահանջված համազգեստի հարցով պահանջները նույնպես պետք է մեղմացնեն:
«Դուք պատկերացնո՞ւմ եք, ինչ է նշանակում կոստյումով լինել 30-35 աստիճանի պայմաններում: Դա կարող է և՛ արևահարություն, և՛ գերհոգնածություն առաջացնել»,- նշել է պատգամավորը:
Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ այդ զիջումները ձեռնտու կլինեն գործատուներին, քանի որ «ուժասպառ եղած աշխատակիցը 100%-ով չի նվիրվի աշխատանքին»:
Օդերևութաբանները Մոսկվայում անտանելի շոգ են կանխատեսում ողջ հաջորդ շաբաթվա համար: