«Վնուկովո» օդանավակայանում 1 օրում մահվան 2-րդ դեպքն է գրանցվել
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում սրտի կաթվածից մարդ է մահացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով տեղի ԱԻՆ-ին:
Ուղևորներից մեկը ստուգումների և գրանցման գործընթացի ընթացքում մահացել է հերթի մեջ սպասելիս:
Նշվում է, որ սա «Վնուկովո»-ում 1 օրվա ընթացքում մահացության 2-րդ դեպքն է: Ավելի վաղ մահացել էր օդանավակայանի աշխատակիցը: