Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը բացատրել է «Brexit»-ի շահավետությունը Պուտինի համար
Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը «The Washington Post»-ի կայքում հոդված է գրել, որտեղ բացատրում է, թե ինչու է կարծում, որ Մեծ Բրիտանիայի ելքը Եվրոպական Միությունից հաղթանակ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար:
Ըստ նրա, 30 տարվա ընթացքում Արևմուտքն աստիճանաբար միավորվել է, իսկ Արևելքը` անկում ապրել: «Այդ միտումը ներկայումս հակառակն է»,- ընդգծել է նախկին դեսպանը:
Մաքֆոլը նշել է, որ Եվրոպան ներկայումս թուլանում է այն դեպքում, երբ Ռուսաստանը, նրա դաշնակիցները և բազմակողմ կազմակերպությունները հավաքվում ենք համատեղ, ընդունում նոր անդամներ:
«Պուտինն, իհարկե «Brexit»-ի պատճառը չի եղել, բայց նա և նրա արտաքին քաղաքականության առջև դրված խնդիրները մեծ օգուտ կստանան այս ամենից»,-գրել է նա:
Ըստ նրա, ամենագլխավորն այն է, որ Բրիտանիան, որպես «Եվրոպայում ռուսական ագրեսիայի» սկզբունքային քննադատ ԵՄ-ում, այլևս ձայն չի ունենա Բրյուսելում:
«Դա լավ է Պուտինի շահերի համար և վատ է Միացյալ Նահանգների ազգային շահերի համար»,- բացատրում է Մաքֆոլը:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի ելքը նշանակում է կորցնել նրա ամենաարժեքավոր անդամներից մեկին, այդ թվում Բրիտանիայի ռազմական հզորության տեսանկյունից: Ըստ նրա, «Brexit»-ից հետո Եվրոպայում պուտինամետ քաղաքական գործիչներն ու շարժումները դարձան փոքր-ինչ ավելի ուժեղ: