400 000 եվրո կաշառք վերցնելիս ձերբակալվել է Կիրովի նահանգապետը (տեսանյութ և լուսանկարներ)
Մոսկվայի Բասմանյան դատարանը ձերբակալել է Կիրովի նահանգապետ Նիկիտա Բելիխին մինչև օգոստոսի 24-ը: Այս մասին հայտնում է «ТАСС» գործակալությունը:
«Լսելով կողմերին և քննելով ներկայացված նյութերը՝ դատարանը եզրակացնում է, որ քննիչի խնդրագիրը կարող է բավարարվել»,- որոշումը բարձրաձայնել է դատավոր Արթուր Կարպովը:
Դատարանի կարծիքով՝ ազատության մեջ գտնվելով՝ Բելիխը կարող է թաքնվել և սպառնալ վկաներին:
«Դատարանին են ներկայացվել բավարար չափով ապացույցներ, որոնք ապացուցում են, որ ազատության մեջ գտնվելով՝ նա կարող է թաքնվել քննությունից և դատարանից, սպառնալ քննության մասնակիցներին, փորձել գործի ապացույցները ոչնչացնել»,- նշել է Կարպովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիրովի նահանգապետ Նիկիտա Բելիխին բերման են ենթարկել 400 000 եվրո կաշառք ստանալու պահին: